Հունվարից մինչև սեպտեմբեր ունեցել ենք 9 միջազգային մրցաշար. Երևանի քաղաքապետ | 1lurer.am

1lurer.am  Սպորտի ոլորտում մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացրել. հունվարից մինչև սեպտեմբեր ունեցել ենք 9 միջազգային մրցաշար, 3 քաղաքային առաջնություն և 5 զանգվածային միջոցառում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր նախաձեռնությամբ անցկացվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային փառատոն՝ շուրջ 170 մարզիկի մասնակցությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենին զուգահեռ ձեռք է բերվել միջազգային չափորոշիչներին համապատասխան 40 անուն մարզական գույք, հատկացվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզական կազմակերպություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև