Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունը Բաքվում քննարկել է համագործակցությունը | azatutyun.am

azatutyun.am  Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությունը Բաքու է ժամանել։ Նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ նրանք Հեյդար Ալիևի ու նրա կնոջ շիրիմներին են այցելել, եղել են շեհիդների պուրակում։

Հասանովը բարձր է գնահատել Թուրքիայի մշտական աջակցությունն Ադրբեջանին, թուրք բարձրաստիճան ռազմական գործչին ներկայացրել են նաև ադրբեջանական բանակի նորամուծությունները: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը, ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև