ՀՀ-ն, անցնելով բարդ բարեփոխումների ուղի, ապացուցել է, որ հնարավոր է դառնալ ավելի ուժեղ և կայուն պետություն. ՀԲ զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի զարգացման ֆինանսավորման գծով փոխնախագահ Ակիհիկո (Ակի) Նիշիոյի հետ: Հանդիպումը նվիրված էր Հայաստանի և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև գործընկերության շուրջ երեք տասնամյակի պատմությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

«2023 թվականին Հայաստանն առաջին անգամ հանդես եկավ որպես ոչ թե աջակցություն ստացող, այլ որպես դոնոր երկիր: Հայաստանը ՄԶԸ ռեսուրսների համալրմանը տրամադրեց շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար։ Սա հրաշալի հնարավորություն էր Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացած աջակցության համար։

«Մենք ցանկանում ենք մեր օրինակով ցույց տալ, որ ճիշտ և հետևողական աշխատանքի արդյունքում աջակցություն ստացող երկիրը կարող է դառնալ նաև դոնոր երկիր: Սա մեզ համար մեծ պատասխանատվություն է, և մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երկիր արժանի է ունենալ իր սեփական Ինժեներական քաղաքը»,- իր խոսքում նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Իր հերթին, Ակիհիկո Նիշիոն ընդգծել է. «Հայաստանի որոշումը պարզապես ֆինանսական պարտավորություն չէ, այլ ներդրում հույսի և համերաշխության մեջ: Հայաստանը, անցնելով բարդ բարեփոխումների ուղի, ապացուցել է, որ հնարավոր է դառնալ ավելի ուժեղ և կայուն պետություն: Սա է միջազգային զարգացման իրական արժեքը, երբ այն իրականացվում է ճիշտ կերպով»»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև