Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազան գրավելու համար. Axios | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքը գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։

Նախօրեին իսրայելական ռմբակոծությունների հետևանքով Գազայում ավերել էին առնվազն 30 բնակելի շենքեր և հազարավոր մարդկանց հարկադրել լքել իրենց տները:

Իսրայելը հայտարարել է, որ նախատեսում է գրավել քաղաքը, վերացնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը և ուժեղացրել է հարձակումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև