Քաղաքապետարանի պաշտոնյան հերքում է, որ սպառնացել է Հակոբ Կարապետյանին | civilnet.am

civilnet.am Լրագրող Հակոբ Կարապետյանը սեպտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ ենթարկվել է ֆիզիկական հարձակման։ Նա այն կապում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ըստ լրագրողի՝ միջադեպը հետևանք է քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ իր քննադատական գրառման։ Ավետիք Բաբայանն էլ ասում է, որ լրագրողին չի ճանաչում ու նրա հետ երբևէ չի շփվել։

ՍիվիլՆեթը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանի հետ։ Նա վստահեցրեց, որ չի ճանաչում Հակոբ Կարապետյանին։

«Ես այդ երիտասարդին չեմ ճանաչում։ Բացի այդ, իմ ֆեյսբուքյան էջը պաշտոնական էջ է, այն օգտագործում եմ ես ու քաղաքապետարանի աշխատակիցները՝ ստանալով քաղաքացիների նամակներ ու արձագանքելով դրանց։ Նման անձի հետ շփում չի եղել, առավել ևս այդ տոնայնությամբ»,- ասաց Բաբայանը։

Նա նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենում․ «Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այդ անձին սխալ ուղղորդում են իրականացնել։ Ես այս ամենի հետ կապ չունեմ»,- ամփոփեց Բաբայանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև