Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի ու մարզային ստորաբաժանումները կաշխատեն նաև սեպտեմբերի 20-ին

Սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, ՆԳՆ ՄՔԾ Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։ Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում՝

Աբովյանի բաժին,

Եղվարդի բաժին,

Հրազդանի բաժին,

Աշտարակի բաժին,

Ապարանի բաժին,

Արմավիրի բաժին,

Վաղարշապատի բաժին,

Մասիսի բաժին,

Վեդիի բաժին,

Արտաշատի բաժին,

Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն