COP17-ին ընդառաջ ավիափոխադրող ընկերությունների հետ հանդիպում է կայացել

COP17 hամաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակը COP17 համաժողովի անցկացման ընթացքում դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվելիք ավիափոխադրումների կազմակերպման ընթացիկ հարցերի քննարկումն էր․ հայտնում են ՇՄՆ-ից:

«Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը, ով գտնվում է Հայաստանում՝ համաժողովի նախապատրաստական աշխատանքների դիտարկման հերթական այցի շրջանակում, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել COP17 համաժողովի անցկացման ընթացքում դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվելիք ավիափոխադրումների կազմակերպման ընթացիկ հարցերը։ Քննարկվել են ավիահաղորդակցության օպերատիվ պլանավորման, ուղևորահոսքի արդյունավետ կառավարման և միջազգային պատվիրակությունների տեղափոխման գործընթացների հետ կապված մի շարք կազմակերպչական և լոգիստիկ հարցեր։

ՄԱԿ-ի կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը կարևորել է փոխգործակցությունը բոլոր ներգրավված կառույցների հետ՝ համաժողովի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով։ Նա առաջարկել է գույքագրել Հայաստանի ավիափոխադրող ընկերությունների տեխնիկական և օպերացիոն կարողությունները, ինչը կնպաստի համաժողովի օրերին հստակ և համակարգված ավիափոխադրումների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում արձանագրվել է բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ գործակցելու COP17-ի հաջող կազմակերպման և մասնակիցների բարձրակարգ սպասարկման ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև