Թրամփը Մեծ Բրիտանիայում է, նրան ընդունել է Չարլզ երրորդը | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով Մեծ Բրիտանիայում է, այսօր նրան Վինձորի ամրոցում ընդունել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը։

Սպիտակ տան ղեկավարի և վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը նախատեսված է վաղը։

Թրամփի այցը տեղի է ունենում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու Վաշինգտոնի ակտիվ ջանքերի ֆոնին, բրիտանական աղբյուրների համաձայն՝ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ղեկավարների բանակցությունների գլխավոր թեման կլինի հենց ուկրաինական հակամարտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև