factor.am Վինձորի ամրոցում բրիտանական թագավորական ընտանիքի անդամների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրորդ անգամ Մեծ Բրիտանիա այցելող ԱՄՆ առաջին նախագահը լինելն «իր կյանքի բարձրագույն պատիվներից մեկն է»։ Չորեքշաբթի երեկոյան պետական ճաշկերույթը հաջորդել է Թրամփի համար տոնական օրվան, գրում է Sky news-ը։
Օրվա ավարտին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Թրամփը «բացառիկ արտոնություն» է անվանել՝ լինել առաջին ամերիկացի նախագահը, որը երկրորդ անգամ է արժանանում պետական խնջույքի, և հավելել. «Սա իսկապես իմ կյանքի բարձրագույն պատիվներից մեկն է և անսահման հարգանք ձեր և ձեր երկրի նկատմամբ»։
Չարլզ թագավորն իր ելույթի ընթացքում հիշատակել Ուկրաինան, շրջակա միջավայրի պաշտպանության կարևորությունը, առևտուրը։ Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն «միասին պայքարել են բռնակալական ուժերին հաղթելու համար» Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։
«Այսօր, երբ բռնակալությունը կրկին սպառնում է Եվրոպային, մենք և մեր դաշնակիցները միասին ենք աջակցում Ուկրաինային՝ ագրեսիան կանխելու և խաղաղություն ապահովելու համար»,- հավելել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում