Մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման նախագիծը պատրաստ է. այն շրջանառության մեջ է դրվել | 1lurer.am

1lurer.am  Առիթն օգտագործելով՝ կարևոր լուր հայտնեմ: Տևական ժամանակ է՝ քննարկել ենք մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման հարցը: Մենք արդեն իսկ շրջանառում ենք այդ ճոպանուղու նախագիծը, մրցույթի փուլում ենք այս պահի դրությամբ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կփորձենք այս մի ծրագիրը հիմնականում մեր միջոցներով իրականացնել:

Ընդհանուր առմամբ տրանսպորտային այս զարգացումները Երևանում շատ արագ են տեղի ունեցել, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել»,- հավելեց Ավինյանը:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իր՝ Հրազդանի կիրճ վերջին այցելությանը:

«Երևանի համար առաջնային ռազմավարական նպատակներից մեկը Հրազդանի կիրճը մի շատ հզոր կանաչ գոտի, ռեկրեացիոն գոտի դարձնելն է:

Ուրախ եմ արձանագրել, որ արդեն կա ռեկրեացիոն գոտու մաստեր պլանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այն մասշտաբային ծրագիր է, ահռելի ծախսեր է պահանջելու, բայց քանի որ կա մաստեր պլան, հնարավոր է ծրագիրն իրականացնել փոքր-փոքր կտորներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև