Հայաստանի գործողությունները դեռևս չեն հակասում ԵՏՄ-ում ստանձնած իր պարտավորություններին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ | factor.am

factor.am  Երևանի կողմից ձեռնարկվող ներկայիս գործողությունները չեն հակասում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նա նշել է, որ առայժմ Հայաստանի հայտարարությունները Եվրամիությանը միանալու մտադրության մասին ընդամենը «քաղաքական հայտարարություններ» են։

«Միևնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ երկու միություններին միաժամանակ անդամակցելն անհնար է՝ դրանց բնույթից ելնելով։ Ներկայում Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵՏՄ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կշարունակենք գնահատել գործնական քայլերը։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵՏՄ բոլոր անդամները դա անում են։ Գլխավորն այն է, որ նման փոխազդեցությունը հակասության մեջ չմտնի Միության շրջանակում իր պարտավորություններին։ Առայժմ դա այդպես չէ»,- նշել է  Աղասանդյանը։

Դիվանագետի խոսքով՝ միությանը Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական։ Նա նշել է, որ Հայաստանն «ակտիվորեն աշխատում է ԵՏՄ-ում և տեսնում է իր մասնակցությունից օգուտները»։

«Այո՛, առևտուրը նվազել է, բայց սա անկայուն իրավիճակ է։ Նախկինում աճ էր նկատվում, բայց հիմա ամեն ինչ վերադառնում է ավելի բնականոն հուն։ Վերջին տարիների դինամիկային նայելով՝ 2015 թվականին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր, նրա առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է»,- ասել է Աղասանդյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն