armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պետական այցով գտնվում էր Միացյալ Թագավորությունում, իր այցի երկրորդ օրը համատեղ մամուլի ասուլիս է տվել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ BBC-ն առանձնացրել է մոտ մեկ ժամ տևած ասուլիսի հիմնական թեմաները։
Թրամփը շատ ջերմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների մասին, սակայն նշել է, որ ինքը և Սթարմերը տարաձայնություններ ունեն Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Մեծ Բրիտանիայի որոշման շուրջ։ Թրամփի խոսքով՝ դա իր և Սթարմերի միջև «քիչ տարաձայնություններից» մեկն է։
Սթարմերն իր հերթին նշել է, որ առաջիկա օրերին Բրիտանիան կճանաչի պաղեստինյան պետականությունը՝ շեշտելով, որ երկրում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ շարժումը չպետք է որևէ դերակատարում ունենա պաղեստինյան պետության ապագայում։
Թրամփը նաև անդրադարձել է Մեծ Բրիտանիայի անօրինական ներգաղթի խնդրին՝ առաջարկելով, որ Սթարմերը զինվորականներին ներգրավի դրա դեմ պայքարի գործում։
Երկու ղեկավարները միասնական են եղել Ռուսաստանին քննադատելու հարցում։ Սթարմերը դատապարտել է Կիևի վրա Մոսկվայի վերջին հրթիռային հարձակումները՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին գործողությունները չեն վկայում այն մասին, որ նա խաղաղություն է ցանկանում։ Նա շեշտել է Մոսկվայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում