ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ն սեպտեմբերի 18-ին հերթական անգամ վետո է դրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ և մշտական ​​​​հրադադար Գազայում և Իսրայելի կողմից օգնության մատակարարման բոլոր սահմանափակումների վերացում:

Այս մասին հաղորդում է France24-ը՝ հավելելով, որ այսպիսով Վաշինգտոնը պաշտպանել է իր դաշնակից Իսրայելին դիվանագիտական նշանակալի ճնշումից։

Ըստ պարբերականի՝ բանաձևի տեքստով նաև պահանջվում էր ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակում: Գրեթե երկու տարի առաջ Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքն օգտագործում է արդեն վեցերորդ անգամ։

Խորհրդի մնացած 14 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որը նախաձեռնվել էր օգոստոսին՝ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց պաղեստինյան անկլավում սովի մասին։

Իսրայելն այժմ ցամաքային գործողություն է իրականացնում Գազա քաղաքում՝ նշելով, որ կշարունակի հարձակումը, մինչև չջախջախի ՀԱՄԱՍ-ին և չվերադարձնի բոլոր պատանդներին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև