«Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը կվերցնի Պետրոս Մեղրյանը։ Այս մասին news.am-ին ասել է «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը։
Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը։
Դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն լրագրող Հայկ Խալաթյանն է, ով եւս հայտարարել է, որ հրաժարվում է մանդատից։ Իսկ արդեն Հայկ Խալաթյանին ցուցակում հաջորդում է Պետրոս Մեղրյանը, ով Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրն է։