Գրիգորյանն ու Կոսը կարևորել են Հարավային Կովկասի կայուն զարգացմանը միտված ԵՄ աջակցությունը | armenpress.am

armenpress.am Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կարևորել են ԵՄ աջակցությունը՝ միտված Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Երևանում կայացած հանդիպումից հետո Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետը:

Գրիգորյանը վստահեցրեց, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին: Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի առաջմղման համար:

«Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են, և մեր կարծիքով՝ ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության հետ: Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը»,–ասաց Գրիգորյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ