Արցախում առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից նոր տվյալներ են ներկայացրեց շրջափակված Արցախում իրադրության վերաբերյալ։

Նշվում է, որ 14 երեխա մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է: 9 չափահաս բուժառու վերակենդանացման բաժանմունքում է․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ 

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3 400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 14 000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Լուսանկարը` Դավիթ Ղահրամանյանի։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն