98f8e43c645e877b28abc6e9553eb243.jpg

Խուլերի մշակույթի եւ սպորտի պալատի անդամները կառավարության դիմաց բողոքի ցույց են արել

Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատի անդամները այսօր՝ ապրիլի 29-ին, բողոքի ակցիա եոն անցկացրել Կառավարության դիմաց՝ պալատի նախկին նախագահի դեմ։

Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատի անդամ Իգոր Հովսեփյանը դժգոհեց, որ իրենց պետական մարմինները չեն լսում.
«Պայքարել ենք անօրինական նախագահի դեմ։

2014 թվականին առաջին ատյանի դատարանում հայցը շահել ենք ի օգուտ մեզ։ Վերջերս նոր նախագահ ենք ընտրել, պետռեգիստրում հաստատել են, նախկին նախագահն էլ է գնացել, պետռեգիստրում հաստատվել, սակայն մեկ ՀԿ–ն 2 նախագահ չի ունենում։ Մենք ապացույցներ ունենք։

Հիմա այսօր առավոտյան ներխուժել են մշակույթի պալատ, դուռը կոտրել են, պահակին բռնել են ու պալատը թալանել են։ Հիմա մենք եկել ենք, ում դիմում ենք, ասում են՝ դուք ՀԿ եք, ոնց ուզում եք, արեք։ Անտեսված ենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն