Մինչև ժամը վեցը Արցախում կտրոնների տրամադրման մի քանի կետ չի գործի հոսանքազրկման պատճառով

Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետ 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում չի սպասարկելու։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշվում է, որ պատճառը էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն են։

«Նշված սպասարկման կետերը կգործեն 18:00-20:00 ընկած ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ցանկը՝

Հիշեցնենք, որ այսօր արդեն 38-օրյա շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի սուր անբավարարության խնդրի առջև։ Արցախի կառավարությունը ներդրել է կտրոնային համակարգը՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն