Այս ծանր պահին մեր եղբայրների հետ կիսում ենք կորստի ցավն ու վիշտը. ԱՀ նախագահը ցավակցություն է հայտնել

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին»։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով  Ազատի զորամասում հրդեհից բոլոր բոլոր տուժածներին։

«Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,-եզրափակել է Հարությունյանը:

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով