Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ իր հրամաններով պաշտոններից ազատվել են մի շարք սպաներ։
Մասնավորապես՝ պաշտոնից ազատվել են․
Նշենք, որ նախագահի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է նաև Վահրամ Գրիգորյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյո՞ք այս բոլոր պաշտոնյաները պատասխանատվություն են կրում 2022 թ․-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետի ստորագրած կարգադրությունը իրականացնելու համար, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Իրենց զբաղեցրած պաշտոնները, այո, ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և բնականաբար մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»։
Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։
comment.count (0)