Այսօր և առաջիկա օրերին Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդում է, որ Արցախում ավտոճանապարհները հիմնականում երթևեկելի են։

Այսօր և առաջիկա օրերին Արցախում ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով։ Բարձրադիր գոտիներում սպասվում են թույլ տեղումներ։

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ստեփանակերտ-Ննգի միջշրջանային մայրուղու Բովուրխանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, որոշ հատվածներում` մառախուղ։

ՆԳ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն