Արցախում շարունակվում է սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման գործընթացը սպասարկման կետերում շարունակվում է:  

Հաղորդագրության համաձայն՝ տրամադրումն իրականացվում է բոլոր սպասարկման կետերում ու շարունակվելու է մինչև չորեքշաբթի օրը ներառյալ (այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերը՝ շաբաթ և կիրակի): 

Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման կետերը, պայմանավորված էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներով, ֆիքսված ժամանակահատվածով (ք. Ստեփանակերտ՝ 3 ժամ, շրջկենտրոններ՝ 2 ժամ) դադարեցնելու են իրենց աշխատանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն