Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային վերականգնման հարցում․ Մակրոն |tert.am|

tert.am: Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային ռազմական գործողությունների ավարտից հետո երկիրը վերականգնելու հարցում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի՝ հունվարի 22-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երբ խոսքը գնա վերականգնման մասին, մենք կօգնենք այդ հարցում։ Մենք կօգնենք Ուկրաինային բոլոր ոլորտներում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ իրենք հավատարիմ են այդ որոշմանը։

Մակրոնի խոսքով՝ Փարիզն ու Բեռլինն Ուկրաինային կաջակցեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով