factor.am: 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 20-րդ ռակետ, հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո կրկին աջակցության խոսքեր է գրել Արցախի Հանրապետությանը։
«Շարունակեք հավատալ մինչև վերջ․ Արցախ, դիմացիր»,- հեռուստատեսային տեսախցիկի վրա գրել է Խաչանովը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնությունում հերթական հաղթանակից հետո իր աջակցությունն էր հայտնել Արցախին։
Մրցախաղից հետո, ըստ ավանդության, թենիսիստները գրություն են թողնում տեսախցիկի վրա: Խաչանովն իր աջակցությունն էր հայտնել Արցախին` գրելով. «Արցախ, մնա ուժեղ»:
