sport.mediamax.am:Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դիմել է թենիսի միջազգային ֆեդերացիային (IRF)՝ պահանջելով պատժել Կարեն Խաչանովին:
Հայ թենիսիստը 2 անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակից հետո աջակցության խոսքեր է գրել Արցախին: 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո տեսախցիկին հայտնվել է «Արցախ, ուժեղ մնա» գրությունը, իսկ հաջորդ հաղթանակին հաջորդել է «Շարունակեք հավատալ մինչեւ վերջ: Արցախ, եղիր ուժեղ» տեքստը: