Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի մոտ կա դրական դինամիկա |armenpress.am|

armenpress.am: ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից  երկուսի առողջական վիճակի մեջ կա  դրական առաջընթաց:

Այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, եթե տղաների  առողջական վիճակը նման տեմպերով բարելավվի, երկուսից մեկին, հնարավոր է, շուտով տեղափոխեն պալատ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ տղաների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն բան:

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով