Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Մարտին Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդրումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:

Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

Հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշել է Հայաստանի համար Էռնեկյան ընտանիքի ներդրումների կարևորությունը՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ընդլայնելու գաղափարը:

Մարտին Էռնեկյանը նշել է, որ ընկերությունը հպարտ է բոլոր ներդրումներով, որ արվել են Հայաստանում, և պատրաստակամություն հայտնել շարունակելու դրանց ընդլայնումը՝ Կառավարության հետ պայմանավորված առաջնահերթությունների շրջանակներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով