Բուենոս Այրեսի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Արցախի շրջափակման |tert.am|

tert.am: Բուենոս Այրեսի հայ համայնքը ցույց է անցկացրել հանրահայտ Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելով  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արդրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով սանձազերծված լուրջ հումանիտար ճգնաժամը։ 

Ինչպես հաղորդում է diarioarmenia.org.ar-ը, հունվարի 23-ին ժամը 17:00-ից սկսած Արգենտինայի հայ համայնքի տարբեր տարիքի բազում  ներկայացուցիչներ հավաքվել են Հանրապետության հրապարակում Արգենտինայի հայկական հաստատությունների կողմից հրավիրված ցույցին՝ շրջափակումը դատապարտող և միջանցքի անհապաղ բացում պահանջող պաստառներով:

«Լաչինի միջանցքը տեղափոխման միակ ճանապարհն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները, որոնք անհրաժեշծտ են Արցախում ապրող 120 000 հայերին (ներառյալ 30 000 երեխա և 20 000 տարեց)», – ասել են ցույցի կազմակերպիչները, որոնք նաև զգուշացրել են, որ «սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ՝ հայկական տարածաշրջանի հայ բնակչության դեմ»:

«Միջազգային հանրությունը՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը, չի կարողանում գործել: Մենք դա պնդում ենք։ Թեև Թուրքիայի հետ նավթի և գազի գործարքները կարևոր են, դաժանորեն պաշարված ժողովրդի կյանքը շատ ավելի կարևոր է: Արգենտինայի մեր կառավարությունը նույնպես պետք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով: Դրա համար մենք բողոքի ձայն ենք բարձրացնում»,- Diario ARMENIA-ին ասել է մասնակից Ռոզիտա Յուսեֆյանը:

Возможно, это изображение 2 человека, люди стоят, на открытом воздухе и текст «100% POLLO CRUJIENTE AZERBAIYÁN CULPABLE 20.000 ARMENIOS SITIADOS EN ARTSAJ #ArtsakhBlockade AZERBAIYÁN CULPABLE 20.000 ARMENIOS TIADOS EN ARTS #StopAzerbaijan #ArtsakhBlockade #StopAzerbaijan DISPONIBLE»

«Մենք հայերի ժառանգներ ենք և ցույց ենք անում Օբելիսկի մոտ, որպեսզի գրավենք Արգենտինայի ԱԳՆ-ի ուշադրությունը, որպեսզի նրանք, իրենց հերթին, արձագանքեն միջազգային օգնության խնդրանքներին, որպեսզի ՄԱԿ-ի անդամ երկրները հստակ հանձնարարական ուղարկեն դադարեցնելու շրջափակումը և ազատելու միակ միջանցքը»,- ասել է մեկ այլ մասնակից Ֆլորենսիա Զանիկյանը։

Возможно, это изображение 7 человек, люди стоят и дорога

Շարունակությունը՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն