Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան |civilnet.am|

civilnet.am: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին առաջիկա օրերին կայցելի Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը։

«Այցը նախատեսված է, բայց կխուսափեմ այս պահին հստակ օր ասել։ Հստակություն լինելու դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- ասաց Մարգարյանը։

Եգիպտոսի նախագահի այցը տարածաշրջանային է։ Բացի Հայաստանից, նա կայցելի նաև Ադրբեջան։

Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կժամանի Հայաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն