Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի. զոհերի մեջ հայեր էլ կան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, վիրավորվել է 639 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Միաժամանակ, Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ամենաուժեղ ցնցումները տեղի են ունեցել Իդլիբում, Հալեպում և Լաթաքիայում։

Ըստ պարբերականի` զոհերի մեջ հայեր էլ կան։ Մի քանի շենք փլվել է, փրկարարական աշխատանքները շարունակում են։

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել են, որ այս պահին իրենց մասնագետները կապի մեջ են համայնքների հետ, ճշգրտումներ են անում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով