Հալեպում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թվում կան ազգությամբ երկու հայեր

Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։ 

Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով