1c3ad1ea238c366376e19fd2f8f1c2cf.jpg

Նարուհիտոն դարձավ Ճապոնիայի նոր կայսրը |news.am|

news.am: Ճապոնիայի նոր կայսրն է դարձել Նարուհիտոն, նրա թագադրման արարողությունն ավարտվել է Տոկիոյում կայսերական պալատում: Այս իրադարձությունը հեռարձակվել է երկրի հիմնական հեռուստաալիքներով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկ օր առաջ արարողություն էր տեղի ունեցել, որի ժամանակ գահը լքել էր կայսր Ակիհիտոն: Կեսգիշերին ավարտվել է նրա կառավարման Հեյսեյ դարաշրջանը եւ սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, ինչը նշանակում է «գեղեցկություն եւ ներդաշնակություն»:

Մայիսի 1-ին «Սեյդեն Մացու-նոմա» դահլիճում անցկացվող արարողությանը մասնակցել է 24 մարդ, ներառյալ երկրի վարչապետ Սինձո Աբեն եւ նախարարներ: Նարուհիտոն դահլիճ է մտել կայսերական ընտանիքի անդամների հետ: Նա բարձրացել է սպիտակ գործվածքով ծածկված պատվանդանի վրա, որի վրա դրված էր գահը: Նրա աջ կողմում կանգնել է կրտսեր եղբայրը՝ արքայազն Ակիսինոն, որը հիմա գահակալման հերթում առաջինն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն