1304627b0a388addde2f900a691cd110.jpg

Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում կքննարկվեն գիտակրթական համագործակցության մի շարք հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը ապրիլի 29-ին հանդիպել է Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Սապարդուրդի Թոյլիևի (Sapardurdy Toýlyýew) հետ:

ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի ԳԱ նախագահը համակարծիք են եղել, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի գիտակրթական ոլորտում համագործակցությունը: Թուրքմենստանի ԳԱ նախագահը գոհունակությամբ հիշել է իր՝ փոխվարչապետ եղած տարիներին Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի ղեկավարումը և Հայաստան կատարած այցերը: Մասնագիտությամբ բժիշկ Թոյլիևը կարևորել է հատկապես առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-թուրքմենական հարաբերություններում գիտության ոլորտում համագործակցության արդյունքում ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները, կարևորել աստղագիտության և սեյսմոլոգիայի բնագավառներում նախկինում ունեցած կապերը:  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի օրակարգում ընդգրկել գիտակրթական համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն