Այսուհետ հովհարային անջատումներն Արցախում կլինեն օրական 6 անգամ 1-ական ժամով։ Պատճառը գազամատակարարման բացակայությունն է։ Այս մասին հայտնում են Արցախէներգո ՓԲԸ-ից։
«Տեղեկացնում ենք, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։
Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի»,-նշված է հաղորդագրության մեջ։