Ասադն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ և խոսել Արևմուտքի անտարբերության մասին |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ այցելել է ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, ինչպես նաև այցելել վիրավորներին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Հիվանդանոցում բժիշկները նախագահին ու տիկնոջը ներկայացրել են իրավիճակը և ցուցաբերվող օգնության մանրամասները։ Ասադը բարձր է գնահատել այս օրերին բուժաշխատողների գործունեությունը։ Նա նաև դատապարտել է Արևմուտքի կողմից առկա անտարբերությունը սիրիական աղետի հանդեպ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով