Թուրքիայում տան փլատակներում ռուս փրկարարները գտել են 150 հազար դոլար՝ կաթսայի մեջ դասավորված |armenpress.am|

armenpress.am: Ռուս փրկարարները Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում բնակելի շենքի փլատակներում խոշոր չափի գումար են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ 

«Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելիս ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա: Հայտնաբերված 150 000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը՝ գույքագրման համար», – ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվը հատել է 34 հազարը։ Փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարել Սիրիա և Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին  Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանը  հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա․ «Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել էր նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն