Հայաստանը հումանիտար բեռով նոր ինքնաթիռ է ուղարկել Սիրիա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հումանիտար նոր օգնություն է հասցրել Սիրիա:

SANA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում:

Գործակալության «Ֆեյսբուք»-ի էջում գրառմանը կից նաև լուսանկարներ են հրապարակվել:

330187445_1646749655764737_743991023795202176_n.jpg (912 KB)

329802632_725550075839107_4225584351308127637_n.jpg (706 KB)

329726177_3008906562745536_7061703890664438396_n.jpg (582 KB)

Հայաստանն ավելի վաղ Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի աղետի գոտի էր ուղարկել 29 հոգուց բաղկացած փրկարարական խումբ, ինչպես նաև սնունդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով հումանիտար օգնություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն