news.am: Թուրքիայի Մարաշի Գյոքսունի շրջանում նոր հետցնցում է գրանցվել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի ժամանակով 9:25-ին։ Էպիկենտրոնում այն կազմել է 4.2 մագնիտուդ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Սիրիայում և Թուրքիայում զոհերի թիվը հատել է 41 հազարը։ Փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարել Սիրիա և Թուրքիա, իսկ փետրվարի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա․ «Հումանիտար օգնության բեռնատարները հատել են սահմանային Մարգարայի կամուրջը և շարժվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել էր նա։