Պետական նշանակության բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության հետ:

Քննարկվել են շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, սահմանադրական փոփոխության նախաձեռնությունը, ռազմաքաղաքական իրավիճակը:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը ստեղծված ծանր վիճակում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ պետական նշանակության բոլոր գործընթացների և որոշումների հիմքում պետք է լինեն բացառապես Արցախի ժողովրդի կենսական շահերը, հետևաբար՝ հանրային համերաշխությունն ու ներքին կայունությունն առավել քան պահանջված են եղած մարտահրավերներին դիմակայելու և հնարավոր նոր փորձություններից խուսափելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով