Ադրբեջանն օգտագործում է մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը․ Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին:

«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», – նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն