Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ընդունել է երկրի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության  անդամներին: 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական իրավիճակին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակման  պայմաններում երկրում ծագած սոցիալ-տնտեսական  խնդիրներին  վերաբերող  հարցեր:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը ներկայացրել է իրադրության հաղթահարման ուղղությամբ գործադիր իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Հատուկ անդրադարձ է եղել Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ Արցախի Սահմանադրության փոփոխության հարցին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է ստեղծված բարդ պայմաններում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը և այդ հարցում խորհրդարանի ունեցած առանցքային դերակատարությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով