Ադրբեջանցի ներգաղթյալները Մյունխենում Իլհամ Ալիեւի դեմ բողոքի ցույց են անցկացրել

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ներգաղթյալները փետրվարի 17-ին ակցիա են անցկացրել «Hotel Bayerischher Hof» հյուրանոցի դիմաց, որտեղ անցկացվում էր Մյունխենի անվտանգության համաժողովը։ Այս մասին ադրբեջանական Meydan TV-ին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից լրագրող Աֆղան Մուխթարլին։

Աֆղան Մուխթարլիի խոսքով՝ Մյունխենի տեղական ոստիկանությունը իրենց ակցիա անցկացնելու թույլտվություն է տվել։ Նա հավելել է, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա օգնական Հիքմեթ Հաջիևը շենք են եկել, իրենք սկսել են վանկարկել «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ալիևը բռնապետ է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով