Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս:

Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը։ 

 
 
Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից նշել էին, որ Հայաստանից երկրաշարժից տուժած Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը՝ ավելի քան 32 տոննա քաշով: 

 

 
 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն