Գերմանիայի ԱԳՆ-ն կարևորում է Լաչինի միջանցքի հարցով Հաագայի դատարանի որոշման կատարումը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։

«Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- այս մասին նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն