ՀԱՊԿ ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը տեղի կունենա մարտի 1-ին Մինսկում, այսօր հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Մարտի 1-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը», – գրել է Ռևենկոն Twitter-ում։ Բելառուսն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Ավելի վաղ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել էր, որ այս տարի ՀԱՊԿ-ը կանցկացնի համալիր համատեղ զորավարժություններ՝ օպերատիվ-ռազմավարական «Մարտական ​​եղբայրություն» զորավարժությունների ձևաչափով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով