Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի. վարչապետ | azatutyun.am

azatutyun.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Սահմանադրությունը կընդունվի:

«Որովհետև այս պրոցեսի հեղինակը ժողովուրդն է՝ ի դեմս ՀՀ սնուցող մայրերի», – այսօր կուսակցության համաժողովի ընթացքում ճեպազրույցին ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե 2026թ. ընտրություններից հետո նոր Սահմանադրություն չընդունվի, դա կվտանգի՞ Բաքվի հետ Երևանի կողմից հայտարարվող խաղաղությունը:

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր հռչակեց Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք: Այդ նպատակով 2026թ-ի Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնություն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով մայր օրենքի ընդունման գործընթաց:

Հարցին, թե ինչո՞վ է խոչընդոտում Երրորդ Հանրապետությունը, Փաշինյանը պատասխանեց. «Երրորդ Հանրապետությունը մեզ ոչ մի բանով չի խանգարում և չի խանգարել, խնդիրն այն է, որ մենք արդեն երկար ժամանակ ապրում ենք չորրորդ հանրապետության պայմաններում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև