Ադրբեջանական դիվերսիայից վիրավորված ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է․ ԱՀ ԱՆ

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության « Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Նախարարությունից նաև հայտնում են, որ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն