ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է՝ այսօր տեղի ունեցած մահացու միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունները առաջ մղելու հրատապությունը:
Նշենք, որ Տոյվո Կլաարը այսօր մեկնել է Բաքու։ Գրառման մեջ նա նաեւ նշել է․ «Սպասեք բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»։
Back in Baku. Look forward to substantive meetings with ???????? leadership to advance peace process after meetings in Munich. The deadly incident today underscores the urgency of pushing forward with negotiations to achieve stability & a fair peace.
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 5, 2023
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ էր արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։ Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում: