Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի աշխատանքը: Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը:

«Երեքշաբթի գիշերը ժամը 02:07-ին Իսրայելն օդային ագրեսիա է իրականացրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք ընկած ուղղությունից՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանը, ինչը նյութական վնասներ է պատճառել օդանավակայանին, և դրա աշխատանքը խափանվել է», – SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրը:

 

Իսրայելի իշխանությունները և պաշտպանության բանակն առայժմ որևէ հայտարարություն չեն արել հրթիռակոծության առնչությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով