Շրջափակմամբ պայմանավորված՝ Իվանյանում կառուցվող առանձնատների շինարարությունը գրեթե դադարեցված է. Արցախի Քաղաքաշինության փոխնախարար |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության պետբյուջեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում  կառուցվող 107 առանձնատների շինարարությունը,  շրջափակմամբ պայմանավորված, գրեթե դադարեցված է։

Այս մասին շինհարթակում «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը:

«Առանձնատների մեծ մասի շինարարությունն  ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները,  ինչպես նաև ՝ արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե դադարեցված  են»,-մանրամասնել է  փոխնախարարը։ 

Նրա խոսքով՝  առաջին 40 առանձնատները  նախատեսված էր  շահագործման հանձնել  անցած տարեվերջին և 2023 թվականի սկզբին։ 

«Ադրբեջանցիների կողմից արգելափակված ճանապարհի բացվելուց հետո թաղամասի շինաշխատանքները կվերսկսվեն, և շատ կարճ ժամկետում  կառուցված առաջին  տները կհանձնվեն շահագործման»,-հավելել է Ա. Գասպարյանը՝ նշելով, որ  տեղահանվածների համար նախատեսված առանձնատները, որոնք  2-ից 4 սենյականոց են, կունենան  ջեռուցման ներքին ցանց, տաք և սառը ջուր, գազամատակարարում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն